Գլխավոր Վերլուծություն Ընթացքում է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի երկրորդ փուլը

Ընթացքում է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի երկրորդ փուլը

1108
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»` ԱՌՆԱՊ հիմնադրամը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ 2022 թվականի հուլիսից իրականացնում է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը։ Այն «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մի մասն է՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։

«Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի երկրորդ փուլն ընթացքի մեջ է, մարզային թիմերը շարունակում են թիրախային համայնքներում գնահատման աշխատանքները: Արդեն իսկ ուսումնասիրվել է 17 խոշորացված համայնք՝ ընդհանուր 236 բնակավայր: Ներկայումս մասնագետները համակարգում են հավաքագրված տվյալները, թվայնացնում, հաշվարկում ռիսկերն ու գնահատում խոցելիությունը։ Գործընթացին աջակցում են ոլորտային գերատեսչություները՝ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, Հիդրոմետ ծառայությունը եւ Վիճակագրական կոմիտեն։ Ուսումնասիրությունն իրականացվում է կլիմայի բաղադրիչով հարստացված «Տեղեկան մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ: ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ արդյունքների հիման վրա կձեւավորվեն կլիմայի փոփոխության հարմավողականության միջոցառումների փաթեթներ, որոնք կքննարկվեն ՏԻՄ ներկայացուցիչների հետ եւ կընտրվեն առաջնահերթությունները: Ծրագրի առաջին փուլում արդեն ուսումնասիրվել է 8 խոշորացված համայնք՝ ընդհանուր 100 բնակավայր:

Ծրագրի ամփոփմանը կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ