Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ Ստեփանավանի կրթական ծրագրի նոր շենքի լսարանները պատրաստ են

ՃԿՊԱ Ստեփանավանի կրթական ծրագրի նոր շենքի լսարանները պատրաստ են

1174
Տարածել

Այս տարվա ապրիլին, Ստեփանավանի ավագանու որոշմամբ քաղաքի գրադարանի նախկին շենքը 40 տարի ժամկետով անհատույց տրամադրվեց ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի կրթական ծրագրին:

Հոկտեմբերի 19-ին կայացավ նոր ուսումնական շենքի ոչ պաշտոնական բացումը։ Իտալական մոդուլով միահարկ կառույցը, Սպիտակի երկրաշարժից հետո ծառայել է դպրոց, ապա՝ գրադարան: Վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է ակադեմիայի միջոցներով։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ այսուհետ մոտ 290 ուսանող հնարավորություն կունենա ուսանելու ընդարձակ ու լուսավոր սենյակներում, օգտվելու մասնագիտական՝ ռոբոտաշինական, համակարգչային, փրկարարական եւ առաջին օգնության լսարաններից։

Առավել մանրամասն՝ այստեղ: