Գլխավոր Միջոցառումներ Հայաստանցի փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

Հայաստանցի փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

493
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունիսի 3-27-ը Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում կանցկացվի «Նախնական լեռնային պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին կմասնակցի Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 12 ծառայող՝ Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից, փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից»:

Այլ մանրամասներ՝ մեր փրկարարների վերադարձից հետո:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» այս տարվա պլանով, Հայաստանում արդեն կազմակերպվել է վերապատրաստման չորս դասընթաց.

Անօդաչու թռչող սարքեր

Կինոլոգիական ջոկատ

Աշխատանքներ բարձրությունների վրա

Ջրասուզական պատրաստություն