Գլխավոր Վերլուծություն Ավարտվեց ՃԿՊԱ ուսանողների արտադրական պրակտիկան

Ավարտվեց ՃԿՊԱ ուսանողների արտադրական պրակտիկան

517
Տարածել

Սույն թվականի փետրվարի 9-ից մարտի 7-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա ուսուցման բակալավրի 4 մասնագիտության՝ «Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրդեհային պաշտպանություն», 46 ուսանող արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին հատուկ նշանակության օբյեկտներ՝ Հայաստանի հանրային հեռուստատեսություն, հեռուստաաշտարակ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային արխիվ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Մեծամորի ատոմակայան, «Արմենիա միջազգային օդանավակայան», «Քանաքեռ ՀԷԿ», Ողջաբերդի սողանքի գոտի, Ազատի ջրամբար, փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծառայության կազմակերպման վարչություն, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչություն, փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն», տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Այս այցերի ընթացքում ուսանողները ծանոթացել են կազմակերպությունների եւ ստորաբաժանումների անվտանգության, հրդեհաշիջման, ազդարարման համակարգերին, տեխնիկային, աշխատանքային ռեժիմներին, տարհանման պլաններին, սողանքի շարժին, ջրամբարին մոտ գտնվող համայնքների բնակչության ազդարարման միջոցներին եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները