Գլխավոր Վերլուծություն 2019 թվականի առաջին եռամսյակի արտակարգ դեպքերը

2019 թվականի առաջին եռամսյակի արտակարգ դեպքերը

3341
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Այս տարվա առաջին երեք ամսում փրկարարներն իրականացրել են 4378 ելք. 1914՝ արտա­կարգ դեպք, պատահար, 1419՝ կենցաղային կանչ, 251՝ կեղծ ահազանգ, 794՝ այլ բնույթի դեպք:

Արտակարգ դեպքերից զոհվել է 76 մարդ (այդ թվում 17 կին, 1 երեխա): 2018 թվականի առաջին եռամսյակում զոհվել էր 84, 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 64 մարդ: Այս տարվա առաջին եռամսյակում արտակարգ դեպքերից տուժել է 2742 մարդ (այդ թվում` 778 կին, 420 երեխա): 2018 թվականի առաջին եռամսյակում տուժել էր 2122, 2017-ի առաջին եռամսյակում՝ 2245 մարդ: Փրկարարները 78 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի առաջին եռամսյակում փրկել էին 41, 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 62 կյանք:

Արտակարգ դեպքերի տեսակային բաշխվածությունը մնում է վերջին տարիներին ձեւավորված տրամաբանության մեջ: Դեպքերի գերակշիռ մասը` 94,8 տոկոսը (3252 դեպք) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումնե­րն են: 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 91,7 տոկոսը, 2017 թականի առաջին եռամսյակում՝ 90,8 տոկոսը: Զոհերի եւ տուժածների մեծ մասն էլ թունավորումներից եւ ՃՏՊ-ներից է:

2019 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 1157 հրդեհ, 934 ՃՏՊ, 23 փլուզում, 15 քարաթափում, 13 ձնաբուք, 12 մերկսառույց, 8 ուժեղ քամի, 2 պայթյուն եւ այլն:

Արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը ըստ ամիսների.

Հունվար

Փետրվար

Մարտ

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ