Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

559
Տարածել

2023 թվականի հոկտեմբերի 5-11-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Հոկտեմբերի 6-ին Իրանում՝ Մակու քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 4 կմ հարավ-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 9-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հյուսիս-արեւմուտք եւ 49 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 11-ին Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայի Իձու կղզիների տարածքում: Երկրաշարժերին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 18 երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին եւ 11-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Արեւմտյան Աֆղանիստանի Հերաթ նահանգի Հերաթ քաղաքից համապատասխանաբար 36 կմ, 40 կմ եւ 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է առնվազն 2445 մարդ, վիրավորվել ավելի քան 10 000 մարդ: Ավերվել է 1983 տուն: Հոկտեմբերի 7-ին 6,7 եւ 6,8  մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից համապատաս¬խանաբար 53 կմ եւ 45 կմ դեպի հարավ-արեւելք: Հոկտեմբերի 10-ին 6,0 եւ 11-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատաս¬խանաբար Արգենտինայի Խուխույ նահանգի Աբրա Պամպա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Ավստրալիայի Մաքքուորի կղզու տարածքում:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»