Գլխավոր Վերլուծություն «Ես սավառնում եմ ջրի տակ»․ ՃԿՊԱ դասախոսի մասնագիտական անցյալն ու ներկան

«Ես սավառնում եմ ջրի տակ»․ ՃԿՊԱ դասախոսի մասնագիտական անցյալն ու ներկան

1315
Տարածել

Հոկտեմբերի 12-ը ջրասուզակի միջազգային օրն է։ Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» ջրասուզակ-ջրափրկարարների սերունդներ է կրթել, որոնցից շատերն այսօր աշխատում են փրկարար ծառայությունում։

Մասնագիտական օրվա առթիվ ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանի հետ զրուցել ենք անցած ճանապարհի, դժվարությունների եւ երազանքների մասին։

«Փնտրում եմ «Աշոտ Երկաթ» ռազմանավի մասին արխիվային փաստաթղթեր։ 20-րդ դարի սկզբին Սեւանա լճի մակերեսն ավելի մեծ է եղել, եւ ճանապարհների ոչ բարեկարգ լինելու պատճառով ամենահարմար փոխադրամիջոցը եղել է նավը։ Փաստեր կան, որ «Աշոտ Երկաթ» շոգենավը, որ հանգամանքների բերումով վերածվել է ռազմանավի՝ ունենալով երկու գնդացիր ու փոքրիկ հրանոթ, կարողացել է Վարդենիսի կողմից հարձակված կովկասյան թաթարների (ներկայիս՝ ադրբեջանցիներ) հետ կռվում հաղթանակ տանել եւ հետ մղել թշնամուն»,- պատմեց Արտակ Էլմասակյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ: