Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 323 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 323 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2084
Տարածել

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում մայիսի 30-հունիսի 5 ժամանակահատվածում գրանցվել է 718 զանգ. 658՝ ճանաչողական բնույթի, 26՝ տեխնածին բնույթի պատահար, 20՝ կենցաղային կանչ:

911 ահազանգման կենտրոնի հերթապահ ծառայողները 38 հոգու հեռախոսով ցուցաբերել նաեւ հոգեբանական աջակցություն: Փրկարարներն արձագանքել են կենցաղային բնույթի 28 կանչի, բուժհաստատություն են տեղափոխել եւ վերադարձրել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու, բացել են 9 փակ դուռ, մեկ կանչով քաղաքացուն հանել խափանված վերելակից: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 7 ելք:

Հրդեհի վերաբերյալ 3 կանչ է ստացվել: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են կանչերին եւ արագ մեկուսացրել կրակը: Տուժածներ չկան:

Ամռանը, շոգ եղանակով պայմանավորված ակտիվանում են թունավոր սողունները: Օձի հայտնաբերման մեկ դեպք է արձանագրվել: Փրկարարները հայտնաբերել ենհ սողունին եւ տեղափոխել են անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ սակրավորներն առանց հանգստյան օրերի, շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 323 տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Հայտնաբերվել եւ ոչնչացվել է 110 պայթուցիչ, հակատանկային 4 ական, 10 հրթիռ, հրթիռակասետային 73 ռումբ, ականանետի 56 ական, 35 արկ, նռնականետի ՊԳ տեսակի 28 նռնակ:

Ցանկացած աղետի, ճգնաժամի կամ պատահարի պահին հիշեք՝ 911 հեռախոսահամարը: ՆԳ նախարարության ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն