Գլխավոր Միջոցառումներ Մարդակենտրոն լուծումներ եւ պաշտպանության նոր մեխանիզմներ՝ Սյունիքի մարզում

Մարդակենտրոն լուծումներ եւ պաշտպանության նոր մեխանիզմներ՝ Սյունիքի մարզում

1057
Տարածել

Հոկտեմբերի 5-6-ն Աղվերանում անցկացվում է մարդու անվտանգության մոտեցումներով ուղղորդված համայնքային զարգացման ռազմավարության պլանավորմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցում են նաեւ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները։

Մարդու անվտանգության մոտեցումներով ուղղորդված համայնքային զարգացման ռազմավարության պլանավորման հայեցակարգը «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի մարզի վերականգնման քաղաքականության մեջ» ծրագրի բաղադրիչն է։ Այն իրականացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 

Առավել մանրամասն՝ այստեղ