Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Գեղարքունիք, Արագածոտն, Լոռի

Փրկարարական տարվա ամփոփում․ Գեղարքունիք, Արագածոտն, Լոռի

225
Տարածել

Գեղարքունիք

2022 թվականին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 763 դեպք-պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 37, մարմնական վնասվածք ստացել 82 մարդ: 749 տեխնածին դեպքերից 325-ը եղել է հրդեհ։

Տարվա ընթացքում թարմացվել են մարզի պաշտպանական կառույցների, ուժերի, միջոցների եւ տեխնիկայի, ինչպես նաեւ ջրամբարների եւ կամուրջների վերաբերյալ տեղեկատվական բազան:

Վարչության հատուկ ջրափրկարարական եւ հրշեջ-փրկարարական ջոկատներն անցկացրել են 24 հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ 240 տակտիկական պարապմունք։ Տարվել են աշխատանքներ մարզում պատանի հրշեջ փրկարարների թիմերի ստեղծման եւ կայացման ուղղությամբ:

Գավառի եւ Ճամբարակի ՀՓՋ-ների ուժերով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Վարդենիսի եւ Ճամբարակի ՀՓՋ-ները համալրվել են «Ուրալ» մակնիշի ավտոբաքերով։

Արագածոտն

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն ու ենթակա ստորաբաժանումներն արձագանքել են 865 դեպք-պատահարի (2021-ին՝ 859): Այս պատահարների հետեւանքով զոհվել է 33, մարմնական վնասվածք ստացել 157 մարդ։ 362 տեխնածին դեպքերից 266-ը եղել է հրդեհ (2021-ին՝ 294):

Տարեկան աշխատանքային պլանի համաձայն՝ անցկացվել է 11 շտաբային, 25 հատուկ տակտիկական, 2 օբյեկտային, 16 հրշեջ մարտավարական եւ էլ.շչակի գործարկմամբ 102 վարժանք։

Վարչության ծառայողներն ուսումնասիրել են մարզի 98 բազմաբնակարան շենքի, 3293 մասնավոր տան եւ 85 կազմակերպության նկուղային հարկերի վիճակը:

8 խոշորացված համայնքից 4-ում կատարվել է քաղաքացական պաշտպանության պլանների ճշգրտում, իսկ 3-ում՝ ՔՊ պլանների եւ տարհանման մարմինների փաստաթղթերի մշակում։ Մշակվել եւ հաստատվել են 26 հանրակրթական դպրոցի, 9 նախակրթական հաստատության եւ 1 բժշկական կենտրոնի ԱՌԿ պլաններ։

Արագածոտնի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ բնակչության ազդարարման նպատակով ձեռք է բերվել Ս-40 տիպի 33 էլեկտրական շչակ։

Նախորդ տարում վարչությանը հատկացվել են «ԿԱՄԱԶ» եւ «Ուազ» մակնիշ ավտոմեքենաներ: «Ուազ», «Մագիրուս դեուտզ» մակնիշի մեքենաներ են ստացել նաեւ Աշտարակի եւ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատները։

Ավարտվել են Ապարանի ՀՓՋ շենքի, Աշտարակի ՀՓՋ–ի շենքի տարածքի ասֆալտապատման եւ ավտոկայանատեղիի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները:

Լոռի

2022-ին Լոռու մարզում գրանցվել է 1259 արտակարգ դեպք-պատահար (2021-ին` 1324), որոնց հետեւանքով զոհվել է 62, մար­մնական վնասվածք ստացել 814 մարդ։

671 տեխնածին դեպքերից 456-ը եղել է հրդեհ։

Վարչությունն ու ենթակա ստորաբաժանումներն անցկաց­րել են 13 շտաբային, 2 ցուցադրական, 60 հատուկ տակտիկական ուսումնավարժու­թյուն­ եւ 2 օբյեկտային վարժանք։ Մայիս եւ հունիս ամիսներին իրականացվել են Լոռու մարզի 9 վտանգավոր տեղամասի քարաթափման աշխատանքներ։

Հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվել են 4 մարդատար մեքենայով, որոնցով փրկարարներն արձագանքում են հիմնականում կենցաղային կանչերի, ինչպես նաեւ անանցանելի վայրեր են տեղափոխում անձնակազմին՝ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ներկայումս կապիտալ վերանորոգման փուլում է Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը:

Հրապարակման պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. 2022 թվականին այլ մարզերում եւ Երեւանում կատարված աշխատանքների մասին կարդացեք.

Երեւան
Վայոց ձոր, Կոտայք, Շիրակ