Գլխավոր Միջոցառումներ Թիմբիլդինգ Ստեփանավանում սովորող միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար

Թիմբիլդինգ Ստեփանավանում սովորող միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար

585
Տարածել

Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» մշտապես կատարելագործում է դասավանդման մեթոդիկան եւ ողջունում նորարարությունները։

ՃԿՊԱ շրջանավարտ, ներկայումս արդեն ակադեմիայի «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության օրենսդրություն» եւ «Առաջին օգնություն» առարկաների դասախոս Արինա Առաքելյանն ուսուցման յուրօրինակ մեթոդ է կիրառել՝ թիմբիլդինգ։ Նախաձեռնությունն իրականացվել է Ստեփանավանում սովորող ուսանողների համար: Նպատակը՝ բարձրացնել միջին մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսեցիների համախմբվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանքի միջոցով։

Առավել մանրամասն՝ այստեղ