Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ-ն ավարտեց եւս 269 շրջանավարտ, որոնց մի մասը ուսումը կշարունակի ակադեմիայի այլ...

ՃԿՊԱ-ն ավարտեց եւս 269 շրջանավարտ, որոնց մի մասը ուսումը կշարունակի ակադեմիայի այլ ծրագրերում

384
Տարածել

2023 թվականի հունիսի 14-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ավարտվեցին մայիսի 4-ից մեկնարկած 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման պետական քննությունները, համաձայն հաստատված մասնագիտական քննական հանձնաժողովների, ժամանակացույցի եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջների: Առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի, մագիստրոսի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտեց 269 շրջանավարտ:

«Սիրելի շրջանավարտներ, ակադեմիայում ձեր ուսումնառության տարիները եղել է մարդու՝ որպես անհատի եւ մասնագետի ձեւավորման ու զարգացման համար կարեւորագույն շրջան, դուք ստացել եք մասնագիտություն, ինչը շատ հետաքրքիր ու բարդ ընթացքի սկիզբ է: Դուք մարդկային կյանքեր փրկելու արժանապատիվ գործով եք զբաղվելու», — նկատեց ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ: