Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ վետերաններ. Պատրաստ ենք աջակցել նոր սերնդի փրկարարներին

ԱԻՆ վետերաններ. Պատրաստ ենք աջակցել նոր սերնդի փրկարարներին

2428
Տարածել

Մարտի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության տարեկան համագումարը, որտեղ որոշվեց կազմակերպությունը վերանվանել «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ»՝ ԱԻՆ համակարգում աշխատած եւ վաստակ ունեցող մարդկանց առավել լայն ներգրավվածություն ապահովելու համար:

Վետեանների խորհրդի համագումարին մասնակցում էին արտակարգ իրավիճակների փոխնախարարներ Արկադի Բալյանն ու Արա Նազարյանը: Վերջինս նկատեց, որ շատ վետերաններ այսօր էլ ծառայում են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում եւ որքան էլ բարձրագույն կրթությամբ շրջանավարտը բանիմաց ու գիտակ լինի՝ ավագ գործընկերոջ փորձառությունն ու խորհուրդը ավելորդ չեն՝ կան բաներ որ ոչ մի դասագրքում չես գտնի: Այսօր ԱԻՆ վետերանների խորհրդում կան հայրենական, արցախյան պատերազմների մասնակիցներ, որոնք պատրաստ են աջակցել նոր սերնդի փրկարարներին:

«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության համագումարը որոշեց անդամների օգնությամբ, նրանց հուշերի եւ տեսածի, գլխով անցածի վավերագրմամբ համալրել ԱԻՆ թանգարանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո հրշեջները 275 մարդու կյանք են փրկել: Այդ հրշերջների մի մասը այսօր ԱԻՆ վետերանների խորհրդում է: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով նրանք պատվոգրեր ստացան:

Համագումարը վետերանների խորհրդի նախագահ ընտրեց Ներսիկ Հեպոյանին: Վերջինս կազմակերպությունը ղեկավարել էր 2011-2016 հատվածում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ