Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

192
Տարածել

2023 թվականի հունիսի 8-14-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Հունիսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 7 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 13-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. Հունիսի 11-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայի Տոմակոմաի քաղաքից 24 կմ արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»