Գլխավոր Վերլուծություն Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

211
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի աշխատանքային պլանների համաձայն, մայիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: ՆԳՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ապարանում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային, իսկ Ոսկեվազի, Ապարանի, Նորաշենի, Կարմրաշենի դպրոցներում «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Արարատում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն, իսկ Արտաշատում՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ ջրամատակարարման համակարգում վթարի հետեւանքների վերացում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Ֆերիկում անցկացվել է «Ատոմակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային, իսկ Վաղարշապատ եւ այլ համայնքներում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ «Տարհանումը եւ հրդեհաշիջում պահեստում բռնկված հրդեհի ժամանակ» թեմաներով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Ախպրաձոր, Դդմաշեն, Գեղաքար, Լանջաղբյուր բնակավայրերում անցկացվել է «Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը» շտաբային ուսումնավարժություն: Գավառ, Սեւան, Վարդենիս եւ այլ համայնքներում անցկացվել են «Խմելու ջրի համակարգում կոռոզիայի ենթարկված 100 միլիմետրանոց պողպատե խողովակաշարի վթարի վերականգնման աշխատանքների իրականացումը», «Քարաթափման հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում», «Հրդեհաշիջում եւ տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մսուր-մանկապարտեզում», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը տեխսպասարկաման օբյեկտում», «Հրդեհաշիջում եւ տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Աբովյանում անցկացվել «Գարեջրի գործարանում վթարի ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը», իսկ Հրազդանում՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում օբյեկտի եւ հարակից տարածքի բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն:

Լոռի

Տաշիր համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվել է «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը՝ էլեկտրական շչակների գործարկմամբ» թեմայով գործնական պարապմունք:

Շիրակ

Գյումրիում, Արթիկում եւ այլ համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ամասիայում, Ախուրյանում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Արթիկում, Ամասիայում՝ «Ազդարարման, տարհանման եւ պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» գործնական պարապմունքներ:

Սյունիք

Գորիս, Տաթեւ, Կապան, Սիսիան, Գորայք, Քաջարան համայնքներում անցկացվել են «Վարակազերծման եւ պաշտպանիչ սանիտարահիգենիկ աշխատանքների կազմակերպումը համայնքը սնուցող գլխավոր ջրատարի վարակի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ, «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը էլեկտրական ցանցի մասնաճյուղում պայթյունի դեպքում», «Երկրաշարժի դեպքում տարհանման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ եւ օբյեկտային վարժանքներ

Տավուշ

Իջեւանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում», Նոյեմբերյանում՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:

Վայոց ձոր

Եղեգնաձոր, Ջերմուկ, Արենի համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների առաջացման դեպքում» շտաբային, «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից հրդեհի բռնկմամբ» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

Երեւան

«Արեգակ», թիվ 36, 56, 79, 116, 131 մանկապարտեզներում, թիվ 38, 52, 61, 87, 150, 155 հիմնական, 114, 139, 142 ավագ դպրոցներում, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում, Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցում, Աջափնյակի գեղագիտական կենտրոնում, Ավանի մշակույթի տանը, առաջին արհեստագործական ուսումնարանում, պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում անցկացվել են «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ», «Աշխատակիցների եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի ժամանակ», «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում անձնակազմի եւ աշակերտների պատսպարումը, «Աշխատակիցների եւ աշակերտների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում», «Անձնակազմի եւ սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում», «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Մարտ

Ապրիլ