Գլխավոր Վերլուծություն Ապրիլի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Ապրիլի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

201
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի աշխատանքային պլանների համաձայն, ապրիլին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: ՆԳՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Մարզպետարանում (Աշտարակ) անցկացվել է Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ թեմայով շտաբային ուսումնավարժություն: Թալինում անցկացվել է «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում», իսկ Ագարակում՝ «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արարատ

Արտաշատում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Վեդի համայնքի Շաղափ, Ոսկետափ բնակավայրերում, Արարատում, Մասիսում, Արտաշատում անցկացվել են «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմայով գործնական պարապմունքներ եւ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթացներ:

Արմավիր

Մարզպետարանում եւ Խոյ համայնքում անցկացվել է «Ատոմայականի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ:

Գեղարքունիք

Անցկացվել է «Քարաթափման դեպքում Գեղարքունիք բնակավայրի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ծովինար, Գանձակ, Կարմիրգյուղ, Զովաբեր համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղների ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Մի շարք համայնքներում անցկացվել են «Մինչ սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի վերականգնումը՝ այլընտրանքային ճանապարհով ապահովումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Չարենցավանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության ծագման դեպքում», Հրազդանում, Աբովյանում, Եղվարդում, Չարենցավանում՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով տեսական եւ գործնական պարապմունքների, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Շիրակ

Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում անցկացվել են « Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում » թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Սյունիք

Սիսիանում, Կապանում, Քաջարանում, Ույծում, Շաղատում, Բալաքում, Շամբում, Որոտնավանում անցկացվել են «Սիսիանի համայնքապետարանի գործողությունները Սպանդարյան ջրամբարի պատվարի փլուզման դեպքում», «Տարհանման կազմակերպումը խոշոր առեւտի կենտրոնում պայթյունի դեպքում», «Հրդեհի դեպքում հիվանդների, բուժանձնակազմի տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ եւ օբյեկտային վարժանք:

Տավուշ

Մարզպետարանում անցկացվել է «Մարզային փրկարարական վարչության գործողությունները ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ենոքավան, Լուսաձոր, Սարիգյուղ եւ այլ համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» եւ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:

Վայոց ձոր

Եղեգնաձորում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների առաջացման դեպքում» եւ «ՄՓՎ անձնակազմի գործողությունները անտառային հրդեհների առաջացման ժամանակ» թեմաներով  շտաբային ուսումնավարժություններ: Ջերմուկում, Վայքում եւ այլ համայնքներում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի եւ հանգստացողների պաշտպանության կազմակերպում» օբյեկտային վարժանքներ: Արենի, Ջերմուկ, Վայք համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել են «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Թիվ 27, 32, 47, 55, 75, 82, 87, 123, 135, 137, 166, 196, հիմնական դպրոցներում, «Շահամիրյանի անվան կրթահամալիրում», թիվ 3 եւ 59 մանկապարտեզներում, Նուբարաշենի երաժշտական դպրոցում, «Նաիրիտ» գործարանում անցկացվել են «Աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների եւ սաների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ», «Կազմավորումների գրծողությունները հրդեհի դեպքում», «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Մարտի համանման միջոցառումների մասին կարդացեք այստեղ: