Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

87
Տարածել

2023 թվականի մայիսի 25-31-ը ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Մայիսի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ եւ 13 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 31-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 17 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 25-ին 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Պանամա-Կոլումբիա սահմանային գոտում` Աքանդի քաղաքից 41 կմ դեպի հյուսիս: Հաջորդ օրը Ճապոնիայի Տիբե պրեֆեկտուրայի Տոգանե քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Մայիսի 27-ին եւ 31-ին 6,0 ու 6,3 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել համապատասխանաբար Տոնգայի Նեյաֆուն քաղաքից 136 կմ դեպի արեւմուտք եւ Նոր Զելանդիայի Օքլենդ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»