Գլխավոր Սպիտակ-30 Հայի ձեռքի հացն ու պանիրը

Հայի ձեռքի հացն ու պանիրը

1666
Տարածել

Նախքան երկրաշարժը Լենինականի՝ Գյումրու հացի գործարանը օրական 90 տոննա տարբեր տեսակի հաց էր թխում քաղաքի եւ ոչ միայն քաղաքի համար: Երկրաշարժից ավերված քաղաքին օգնության եկած օտարազգիները հիշում էին, որ իրենց քաղաքում մի հայ հացթուխ կա, որի ձեռքի հացը բոլորի սրտով է, համով ու լավը:

Երկրաշարժից փլվեց Լենինականի հացի գործարանը: Լուսանկարներում պատկերված մարդիկ հաց ու պանիր են բաժանում բոլորին, հայի ձեռքով սարքած համով հացն ու պանիրը՝ միակ փրկությունն այդ պահին։ Նրանք մեկ նպատակ ունեին՝ քչով գոհացնել ու կերակրել, հույս տալ մյուսներին։

Ասում են՝ քաղցը ոչ միայն սննդի բացակայությունն է, այլ սնունդ ձեռք բերելու համար փողի պակասը: Հաց բաժանողները հասան իրենց նպատակին։ Մարդիկ ո՛չ փող ունեին, ո՛չ սնունդ, բայց քաղցած չմնացին: