Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 34 խորհրդատվություն, 36 ուղեգրում, 1 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

34 խորհրդատվություն, 36 ուղեգրում, 1 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

118
Տարածել

2023 թվականի մայիսի 19-25-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 34 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 45 մարդ` 16 ծառայող, 25 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու: 36-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։ Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 1 երթ:

Վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» դասընթաց են կազմակերպել տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների 15 ծառայողի համար: