Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

2310
Տարածել

2022 թվականի ապրիլի 14-20-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ.

  • Ապրիլի 14-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք՝ 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 4-5 բալ և Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 14-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Ապրիլի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 15-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 16-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 17-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ և Բուլանիկ քաղաքից 36 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 և ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Ապրիլի 17-ին  6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի տարածքում: Ապրիլի 19-ին և 20-ին 6,1 և 6,0 մագնիտուդներով երկրաշարժեր են գրանցվել Ֆիլիպինների Մատի քաղաքից համապատասխանաբար 80 կմ դեպի հյուսիս-արևելք և 69 կմ դեպի արևելք: Ապրիլի 19-ին Տոնգայի Թագավորության Նուկուալոֆա մայրաքաղաքից 129 կմ դեպի արևելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»