Գլխավոր Վերլուծություն 32 խորհրդատվություն, 44 ուղեգրում, 2 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

32 խորհրդատվություն, 44 ուղեգրում, 2 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

150
Տարածել

2023 թվականի մարտի 30-ից ապրիլի 6-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 32 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 75 մարդ` 33 ծառայող, 36 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու: 44-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 2 երթ:

Վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» դասընթաց են կազմակերպել ֆինանսների նախարարության աշխատակիցների համար: