Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Պարանային աշխատանք

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Պարանային աշխատանք

307
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 27-30-ն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են փրկարար ծառայության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 14 հոգի:

Եռօրյա վերապատրաստման առաջին օրը տեսական դասախոսություններ էին, մնացած երկու օրը՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «INSARAG արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքն ու միջոցները, դրանց խնամքն ու պահպանումը», «Բարձրությունների վրա կատարվող աշխատանքների յուրահատկություններն ու անվտանգության կանոնները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցների տեսակները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքի եւ հանդերձանքի կիրառման ցուցումներ», «Փրկարարական պարանների օգնությամբ վերելք, վայրէջքի կազմակերպում անհատական եւ խմբային ապահովումով», «Բարձրություններից տուժածի տեղափոխումը փրկարարական պարանների օգնությամբ» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները