Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

118
Տարածել

2023 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Մարանդ քաղաքից 13 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 39 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 5-ին Ադրբեջանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Մարտի 30-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի Տալկահուանո քաղաքից 122 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Ապրիլի 2-ին Պապուա Նոր Գվինեայի Ամբունտի քաղաքից 31 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7,0 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ապրիլի 3-ին 6,5 եւ 6,1 մագնիտուդերով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի Պետրոպավլովսկ  քաղաքից 26 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմպուան քաղաքից 62 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ապրիլի 4-ին 6,2 եւ 6,3 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են  գրանցվել  համապատասխանաբար Ֆիլիպինների Ալբայ նահանգի Լեգասպի քաղաքից 202 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Պանամայի Բուրիկա բնակավայրից 76 կմ դեպի հարավ-արեւելք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»