Գլխավոր Միջոցառումներ Յուրի Սաքունցի նոր ռեկորդը

Յուրի Սաքունցի նոր ռեկորդը

1119
Տարածել

Մարտի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ` ատամներով տասը մետր տեղաշարժեց ԿԱՄԱԶ բեռնատար-քարշակը, որի վրա դրված էր հետեւակի մատրական մեքենա՝ 40 տոնա ծանրությամբ:

Մեզ հետ զրույցում Յուրին անկեղծացավ` նախորդ օրը փորձի ժամանակ բավական դժվարություններ էին եղել` ամբողջ մարմինը ջղաձգվել էր, և հաջողվել էր տեխնիկան միայն 2 մետր տեղաշարժել: Այսօր նա գերազանցեց ինքն իրեն: Կատակում է` ռեկորդներ հորինելը հեշտ է: Այս անգամ փորձեց համալսարանի իր ուսանողների և սպայական անձնակազմի համար խորհրդանշական ռեկորդ անել` նրանց մարտական ոգին բարձրացնելու համար: Մարզիկի առաջիկա նկատակն է ինքնաթիռ տեղափոխելը, փնտրում է հովանավորներ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը