Գլխավոր Վերլուծություն 40 երկրից 90 միլիոն նամակ 20 հոգու

40 երկրից 90 միլիոն նամակ 20 հոգու

2185
Տարածել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ մոլորակը չպետք է ընտրություն կատարի առողջության եւ տնտեսության միջեւ: «COVID-19 համաճարակով պայմանավորված կարանտինը ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել մեր երկիրը՝ մաքուր երկնքով, գետերով, ջրային ավազաններով: Իսկ առողջությունն ու տնտեսությունը փոխկապակվցած են»,- ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը:

Ըստ նրա, տնտեսության վերականգնումը պետք է լինի «Կանաչ տնտեսության» սկզբունքներին խիստ համապատասխան եւ բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ` նվազեցնելու համար նոր համավարակների ռիսկը:

40 երկրի 90 միլիոն բուժաշխատող նամակներ են հղել «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներին՝ կոչ անելով տնտեսության վերականգնման եւ զարգացման ծրագրերում չշեղվել «Կանաչ տնտեսության» սկզբունքներից:

Այս հարցում աշխարհի շատ երկրներ հաջողված փորձ ունեն. քենիայում նոր այգիներ են տնկվել, Պակիստանում համավարակի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին պետությունը ներգրավվել է ծառատունկի ծրագրերում եւ վարձատրել, Իսպանիայում փակվել է ածուխով աշխատող 15 ջերմաէլեկտրոկայանից 7-ը, Պորտուգալիան խոստացել է 2021 թվականին փակել ածուխով աշխատող բոլոր ջերմաէլեկտրակայանները: Տարեցտարի ավելանում է «15 րոպեանոց քաղաքների» թիվը: Այս քաղաքներում խանութներ, դեղատներ, ծառայությունների մատուցման ձեռնարկություններ եւ նման վայրեր կարելի է հասնել առավելագույնը 15 րոպեում՝ ոտքով կամ հեծանիվով: