Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

111
Տարածել

2023 թվականի մարտի 23-29-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Մարտի 26-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաեւ Շիրակամուտ, Արջուտ, Լեռնապատ եւ Շահումյան գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Մարտի 24-ին Ադրբեջանում՝ Շամխոր քաղաքից 18 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 25-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 28-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Մարտի 27-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Բուալա քաղաքից 77 կմ դեպի հարավ-արեւելք: Հաջորդ օրը Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի Հատինոհե քաղաքից 132 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»