Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ»

Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ»

288
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 13-16-ն անցկացվում է «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ, ավագ հրշեջ-փրկարարներ՝ 11 հոգի:

Քառօրյա վերապատրաստման առաջին օրը տեսական դասեր էին, մնացած երեք օրը՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «Փլուզված շինություններում տուժածների որոնողական աշխատանքների իրականացման հիմնական ձեւերը եւ միջոցները եւ աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Փլուզված շինություններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում», «Շինությունների փլուզման հիմնական պատճառները, տեսակները, փլատակների բնութագրերը եւ հնարավոր վտանգավոր գործոնները», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգերի նպատակը, կայունացման համակարգերի տեսակները», «Փայտանյութերի կտրման ձեւերը, շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր` T-աձեւ հենարան, ուղղահայաց հենարան, պատուհանի, դռան, ճաղավոր հենարան, սյունաձեւ հենարան», «Փլուզված շինություններում երկաթբետոնե կառուցատարրերի քանդման, հորատման, տեղաշարժման, ժամանակավոր կայունացման եւ կտրման գործողություններ» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները