Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ-ն արդեն մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու ունի

ՃԿՊԱ-ն արդեն մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու ունի

616
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանը այս տարվանից կզբաղվի նաեւ ակադեմիայի ուսանողների մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման հարցերով:

Մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատուի կարգավիճակում Ռուզաննա Ղարիբյանն ու ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի մեթոդիստ Աննա Ասատրյանն արդեն մասնակցել են «ԴիջիԹեք 2022» համաժողովին եւ տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման հարթությունում, ՃԿՊԱ-ն այս տարի նախատեսում է բազմաթիվ ծրագրեր. սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, ցուցահանդեսների կազմակերպում, արհեստավարժ մասնագետների, հեղինակավոր անհատների, գործատուների հետ հանդիպումներ, հաջողված աշխատանքային կարիերա ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի պլանավորման գործընթացում եւ այլն: