Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

185
Տարածել

2023 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Փետրվարի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 27-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 1-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 3-4 բալ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ: Փետրվարի 23-ին 6,8 եւ 6,3 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Տաջիկստանի Մուրգաբ գյուղից 66 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Ինդոնեզիայի Տոբելո քաղաքից 184 կմ դեպի հյուսիս: Փետրվարի 25-ին Ճապոնիայի հյուսիսային մասում` Հոկայդո պրեֆեկտուրայի Կուշիրո քաղաքից 55 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Փետրվարի 25-ին եւ մարտի 1-ին 6,2 եւ 6,5 մագնիտուդներով երկրաշարժեր են գրանցվել Պապուա Նոր Գվինեայում` համապատասխանաբար Կանդրիան քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Կիմբե քաղաքից 108 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Փետրվարի 6-ին Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում տեղի ունեցած 7,8 եւ 7,5 մագնիտուդերով երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է  51000-ը, իսկ վիրավորների թիվը` 122000-ը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»