Գլխավոր Միջոցառումներ Անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» գիտաժողով

Անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» գիտաժողով

779
Տարածել

Մարտի մեկին՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների համար արդիական են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող բոլոր հարցերը: Այս հարթությունում երիտասարդների լուրջ անելիք ունեն, պետք է ձեւավորեն անվտանգության մշակույթ, իսկ դրա համար պետք է արմատախիլ անել անգրագիտությունը, անտարբերությունը, հին մտածողությունը: Պետք է ուշադիր լինել առկա բոլոր ռիսկերին ու վտանգներին՝ սկսած ճանապարհային երթեւեկության կանոնները պաշտպանելուց:

ՃԿՊԱ եւ եւս 4 բուհի (Երեւանի պետական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան, պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Գավառի պետական համալսարան) ուսանողները ներկայացրեցին 17 զեկույց. «Ժամանակակից պատերազմների եւ  ռազմական կոնֆլիկտների դասակարգումը», «Երեւանի մետրոպոլիտենը, որպես թաքստոց», «Սթրեսը եւ դրա դրսեւորումներն արտակարգ իրավիճակներում», «Բնակչության բարոյահոգեբանական նախապատրաստումն արտակարգ իրավիճակների ժամանակ» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները