Գլխավոր Ուսուցողական նյութեր Գիտաժողով ՃԿՊԱ-ում. «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում»

Գիտաժողով ՃԿՊԱ-ում. «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում»

205
Տարածել

Մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մոտ անվտանգության մշակույթի ձեվավորմանը եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում գիտական մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը: Քննարկումները կլինեն երեք հիմնական հարթությունում. ժամանակակից պատերազմների եւ ռազմական կոնֆլիկտների դասակարգում, քաղաքացիական պաշտպանության հիմնական կարիքներն ու 21-րդ դարում դրանց կազմակերպման առանձնահատկությունները, արտակարգ իրավիճակում անձի հոգեբանական անվտանգության խնդիրները, ուսուցման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները:

Առավել մանրամասն՝ այստեղ: