Գլխավոր Նորություններ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԽՈՒԹԵՐ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԽՈՒԹԵՐ

617
Տարածել

ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: «Այդ երկիրը պատժամիջոցներ է սահմանել այն ժամանակ, երբ անձը, որ խախտումներ է թույլ տվել, դուրս է եկել երկրի տարածքից: Երբ 2014-ին սկսվել է այս գործընթացը, շուրջ 3 մլն մարդ հայտնվել է բարդ իրավիճակում»,- Ազգային ժողովում ասել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հայտնել է, որ իրենք մոտ 15 հազար քաղաքացու հարցով դիմել են ՌԴ գործընկերներին, 6 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները վերացվել են: «Մենք նաև խնդրել ենք, որ ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են, նրանց մեղմ վերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացնելու մասին է»,- պարզաբանել է Գագիկ Եգանյանը: