Գլխավոր Միջոցառումներ Մեկնարկել է «Հեռակառավարվող սարքեր» խմբակի եռամսյա առաջին դասընթացը

Մեկնարկել է «Հեռակառավարվող սարքեր» խմբակի եռամսյա առաջին դասընթացը

235
Տարածել

Ստեփանավանի «Ավիացիայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնում» մեկնարկել են «Հեռակառավարվող սարքեր» խմբակի եռամսյա պարապմունքները։ Դասերը վարում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայի դասախոս, «Լոռէ»  փրկարար ջոկատի ավագ հրահանգիչ Մեսրոպ Հովհաննիսյանը։

Խմբակում ընդգրկվել է 13-15 տարեկան 15 աշակերտ։ Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով նաեւ ֆիզիկա ու մաթեմատիկա առարկաներից երեխաների գիտելիքը։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը ժպիտով նշում է՝ երկու պարապմունքից հետո 15-ից 10-ը որոշել է ակադեմիա ընդունվել։

Առավել մանրամասն՝ այստեղ: