Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

278
Տարածել

2023 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ:

  • Հուլիսի 3-ին  Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 4-ին  Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Հունիսի 29-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 24 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 2-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 4-ին  Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հուլիսի 1-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսի հարավում: Հաջորդ օրը Տոնգայի Նուկուալոֆա մայրաքաղաքից 367 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,9 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»