Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

169
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 3-9-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

• Նոյեմբերի 4-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Ահար քաղաքից 39 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
• Նոյեմբերի 6-ին Իրան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Մարանդ քաղաքից 53 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Նոյեմբերի 4-ին Կալիֆոռնիայի ծոցում` Մեքսիկայի Սոնորայի նահանգի Բահիա դե Կինո քաղաքից 73 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Նոյեմբերի 9-ին 6,8, 7,0 եւ 6,6 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում` Ֆիջի կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
Նոյեմբերի 8-ին 5,6 մագնիտուդով Նեպալի Դոթի շրջանի Դիփայալ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան ավերածություններ: Զոհվել է 6 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»