Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ուժեղացված հերթապահություն

Ուժեղացված հերթապահություն

820
Տարածել

Մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ, Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում ժամը 18:30-ից հերթապահություն կիրականացնի Երեւանի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարար ծառայողները Սարդարապատի հուշահամալիրում կմասնակցեն շքերթի` 1918 թ. մայիսի 22-29-ը տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի կապակցությամբ: