Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ

222
Տարածել

2023 թվականի փետրվարի 2-8-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ:

  • Փետրվարի 2-ին Հայաստան-Իրան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 6-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Փետրվարի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք եւ 10 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 6-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 30 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ: Փետրվարի 6-ին 7,8 եւ 7,5 մագնիտուդերով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում` Թուրքիայի համապատասխանաբար Գազիանթեփի մարզի Գազիանթեպ  քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Քահրամանմարաշի մարզի Էլբիստան քաղաքից 11 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 31 երկրաշարժ, որոնցից երեքն ունեցել են 6,7, 6,0 եւ 6,0 մագնիտուդ:  Երկրաշարժերի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ (Թուրքիայում` 12390 զոհ եւ 62910 վիրավոր, իսկ Սիրիայում` 3500 զոհ եւ 3750 վիրավոր): Կան բազմաթիվ ավերածություններ: Թուրքիայում ավերվել են շուրջ 11302 շենք: Այդ թվում ավերվել է Դիարբեքիրի ամրոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Երկրաշարժերի հետեւանքով հրդեհներ են բռնկվել ամբողջ տարածաշրջանում։ Հաթայ նահանգի Իսքենդերուն արդյունաբերական քաղաքի նավահանգստում բռնկվել է մեծ հրդեհ: Բեռնափոխադրումների բազմաթիվ բեռնարկղեր են բռնկվել: Սիրիայում բազմաթիվ շենքեր են փլուզվել, վնասվել են մոտ 168 դպրոց:

Հայաստաննը որոնողափրկարարական խմբեր եւ պարենային օգնություն է ուղարկել Թուրքիա եւ Սիրիա:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»