Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Վայոց ձոր, Կոտայք, Շիրակ

Փրկարարական տարվա ամփոփում․ Վայոց ձոր, Կոտայք, Շիրակ

200
Տարածել

Վայոց ձոր

2022 թվականին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 29836 զանգ (2021-ին՝ 22182)։

841 արտակարգ դեպք-պատահարի հետեւանքով զոհվել է 25, մարմնական վնասվածք ստացել 196 մարդ։ 279 տեխնածին դեպքերից 178-ը եղել է հրդեհ (2021-ին՝ 144)։

Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են մարզում առկա ապաստարանների եւ հակաճառագայթային թաքստոցների, կազմակերպությունների, բնակելի շենքերի եւ մասնավոր տների նկուղների վիճակը եւ պատսպարման հնարավորությունները։ Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ միջին մասնագիտական, հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններին ցուցաբերվել է համապատասխան մեթոդական օգնություն։

Տարվա ընթացքում Սեւան-Մարտունի-Գետափ եւ Գետափ-Մարտունի ավտոճանապարհների որոշ հատվածներում վարչությունն իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Մեծ ուշադրություն է դարձվել դրոնների կիրառման հմտությունների զարգացմանը։ Այդ նպատակով վարչության եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմը պարբերաբար անցել է տեսական եւ գործնական դասընթացներ։

Մարզի փրկարար ծառայողները մասնակցել են մի շարք վերապատրաստման դասընթացների՝ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անօդաչու թռչող սարքերի, անտառային հրդեհների մարման եւ այլ թեմաներով։

Ամռանը Վայոց ձորի թեմապետական ճամբարում փրկարարները ճամբարականների համար անցկացրել են ուսուցողական՝ տեսական եւ գործնական դասընթացներ:

Կոտայք

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ն ստացել է 80393 զանգ (2021-ին՝ 70388), որոնցից 2678-ը՝ դեպք-պատահարների վերաբերյալ (2021-ին՝ 2734)։ 1216 տեխնածին դեպքերից 1104-ը եղել է հրդեհ (2021-ին՝ 1001)։

Վարչությունը մեթոդական օգնություն է ցուցաբերել մարզի բոլոր 11 համայնքներին՝ ԱՌԿ պլանների մշակման եւ համաձայնեցման ուղղությամբ։ Այժմ լրամշակման փուլում են «Արտակարգ իրավիճակներում Կոտայքի մարզի բնակչության պաշտպանության» եւ «Կոտայքի մարզի քաղաքացիական պաշտպանության» պլանները։

Տարվա ընթացքում ուսումնասիրվել են Կոտայքի մարզում հաշվառված ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, կազմվել են համապատասխան ակտեր։ Հավաքագրվել են տվյալներ 54 կազմակերպության, 122 բազմաբնակարան, 292 մասնավոր տների նկուղների մասին։

Մարզում տեղադրվել է C-40 մոդելի 26 շչակ, վերանորոգել է C-40 մոդելի 3 եւ LD-800 մոդելի 1 շչակ: Վերանորոգվել եւ բարեկարգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, հարակից տարածքները, այժմ վերանորոգման փուլում է Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղին։ Դեպքերին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով վարչությանն ու Աբովյանի ՀՓՋ-ին հատկացվել է 2 «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:

Բոլոր ՀՓՋ-ներին հատկացվել է առաջին օգնության պարագաների լրակազմ, իսկ Չարենցավանի ՀՓՋ-ին՝ նաեւ վթարափրկարարական գործիքների 1 լրակազմ:

Գառնի համայնքում գործող կամավոր հրշեջ-փրկարարական հենակետին հատկացվել են «ԶԻԼ 130 ԱԲ-40» տեսակի հրշեջ ավտոմեքենա, հրդեհաշիջման գույք, պարագաներ։ Անձնակազմն ապահովվել է մարտական հագուստ-հանդերձանքով, կառուցվել է ավտոկայանատեղի: Նախորդ տարի կամավորական հենակետը մասնակցել է 4 հրդեհի մարման աշխատանքների:

Շիրակ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ն ստացել է 80811 զանգ (2021-ին՝ 80993): Գրանցվել է 1893 արտակարգ դեպք-պատահար (2021-ին՝ 671), որոնց հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել 410 մարդ։ 1758 տեխնածին դեպքերից 296-ը եղել է հրդեհ (2021թ.` 303)։

«Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) ներքին որակավորում անցած Շիրակի քաղաքային որոնողափրկարական՝ ՔՈՓ թիմը դեկտեմբերի 8-ին եւ 9-ին մասնակցել է ԱԻՆ Լուսակերտի բազայում անցկացված 36 ժամյա դաշտային վարժանքին։ Դրանից առաջ՝ օգոստոսին, ՔՈՓ թիմը նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներին:

Շիրակի փրկարարներն ուսումնասիրել են 165 բազմաբնակարան շենքի եւ 126 մասնավոր տան նկուղ։

Մարզում ստեղծվել է 60 պատանի հրշեջ-փրկարարական թիմ, որոնցում ընդգրկված է 420 բարձր դասարանի աշակերտ՝ 49 դպրոցից։

Տարվա ընթացքում եղել են մի շարք ձեռքբերումներ։ Վարչությանը եւ ենթակա սորաբաժանումներին հատկացվել է 6 տրանսպորտային միջոց՝ ԿԱՄԱԶ 4308 մակնիշի օժանդակ ավտոմեքենա, ԿԱՄԱԶ 4308 մակնիշի ավտոմեքենա (խոհանոց), «Ուազ Պատրիոտ» մակնիշի նոր օպերատիվ ավտոմեքենա, «ՈՒԱԶ 23632-159» մակնիշի փրկարարական ավտոմեքենա, «Ֆոլցվագեն Տրանսպորտեր 1․9 TDI» մակնիշի շտապ բուժօգնության փրկարարական ավտոմեքենա, «Ուրալ ԱԲ 40-6.0» մակնիշի նոր հրշեջ ավտոբաք:

Ավարտվել են Աշոցքի ՀՓՋ-ի շինարարական աշխատանքները՝ ջոկատն իր ծառայությունն իրաանացնում է նոր կառուցված շենքում։

Որոշ համայնքներում վերանորոգվել ու տեղադրվել են հրշեջ-հիդանտներ։

Հրապարակման պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Երեւանի փրկարարական վարչության 2022 թվականի աշխատանքների մասին կարդացեք այստեղ: