Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 13 երկրաշարժ

2856
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 16-22-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 13 երկրաշարժ:

Դեկտեմբերի 15-ից 22-ը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղի մոտակայքում, գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 13 երկրաշարժ, որոնցից 2-ը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ եւ Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

· Դեկտեմբերի 20-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 21-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 16-ին եւ 20-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում: Դեկտեմբերի 18-ին եւ 19-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Հնդկական օվկիանոսի հարավային մասում` Արքայազն Էդուարդի կղզիների տարածքում եւ Ֆիջիի Լաբասա քաղաքից 97 կմ դեպի արեւմուտք: Դեկտեմբերի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆորտունա քաղաքից 43 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,2 մագնիտուդ: Դեկտեմբերի 22-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մեքսիկայի Խալիսկո նահանգի Պուերտո-Վալյարտա քաղաքից 261 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»