Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 1326 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 1326 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

165
Տարածել

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1019 զանգ:

Հրդեհի վերաբերյալ ստացվել է 5 կանչ. մեկական՝ բնակելի շենքում եւ տրանսպորտային միջոցում, մյուս 3-ը բաց տարածքում: Հրշեջ փրկարարները մարել են հրդեհները: Ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է բնակիչներին Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների եւ գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումները շարունակվում են: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար՝ Մարտունու շրջանում:

Անցած շաբաթ փրկարարները արձագանքել են կենցաղային բնույթի 13 եւ տեխնածին բնույթի 10 կանչի, այդ թվում՝ բացել են խափանված փականով երկու դուռ եւ խափանված 4 վերելակ:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 1326 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Ներքին անվտանգության ապահովումը՝ ՆԳ նախարարության հիմնական գործառույթն է: ԱԻ պետական ծառայությունը շուրջօրյա առաքելությամբ բնակչության կողքին է, արձագանքելով տեղի ունեցած դեպքերին եւ պատահարներին:

Հետադարձ կապ-911, 101,112, 047 94- 09- 11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն