Գլխավոր Միջոցառումներ Արմինե Հայրապետյանը ուսանողներին. Զինվեք գիտելիքով, գիտելիքն ամենամեծ զենքն է

Արմինե Հայրապետյանը ուսանողներին. Զինվեք գիտելիքով, գիտելիքն ամենամեծ զենքն է

146
Տարածել

Այսօր՝ սեպտեմբերի մեկին, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկեց հերթական՝ 2023-2024 ուսումնական տարին: Այս տարի ակադեմիայի միջին մասնագիտական, բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրեր է ընդունվել ավելի քան 400 դիմորդ:

Ողջունելով ուսանողներին, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հիշեցրեց հայտնի իմաստնությունը՝ Si vis pacem, para bellum` խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: «Զենքը միայն կրակողը եւ խոցողը չէ: Լեզուն եւ գիտելիքը ամենամեծ զենքն են, հենց գիտելիքի միջոցով է ստեղծվում կրակող եւ խոցող զենքը: ՃԿՊԱ դասախոսները զինված են գիտելիքով եւ ուզում են ուսանողներին զինել գիտելիքով», — նկատեց Արմինե Հայրապետյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ: