Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են հերթափոխի եւ խմբի պետերը

Վերապատրաստվում են հերթափոխի եւ խմբի պետերը

202
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, մարտի 11-13-ն անցկացվում է «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում»  թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի եւ խմբի պետեր՝ 14 փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ օրերին՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:

Առավել մանրամասն՝ այստեղ: