Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

118
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 10-16-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. նոյեմբերի 14-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ: 

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  •  Նոյեմբերի 10-ին Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 43 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ եւ 46 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 13-ին Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով վեց երկրաշարժ: Նոյեմբերի 11-ին 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգայի տարածքում: Նոյեմբերի 12-ին եւ 14-ին 7,0 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ֆիջի կղզեխմբի տարածքում: Նոյեմբերի 13-ին 6,3 եւ 6,2 մագնիտուդներով երկրաշարժեր են գրանցվել Չիլիի Բիոբիո տարածաշրջանի Կուրանիլաուե քաղաքից համապատասխանաբար 15 կմ եւ 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նոյեմբերի 14-ին Ճապոնիայի Հոնսյու կղզու հարավային ափամերձ տարածքում՝ Միե պրեֆեկտուրայի Իսե քաղաքից 87 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն