Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 167 մեքենա

Արգելափակումից հանվել է 167 մեքենա

1394
Տարածել

Մարտի 28-ապրիլի 3 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 559 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 187 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 156 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 167 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 461 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը ուսումնական հաս­տատությունում ծագած հերդեհի ժամանակ», «Հրդեհաշիջումը արտադրական ձեռնարկություններում», «Հրդեհաշիջումը էլեկտրական ենթակայանում», «Դպրոցում հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնության ցուցաբերում», «Հրդե­հաշիջման, տարհան­ման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում ծագած հրդեհի դեպքում», «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապի ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: