Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

108
Տարածել

2023 թվականի մայիսի 4-10-ը ժամանակահատվածում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Մայիսի 5-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Տոյամա պրեֆեկտուրայի Տակաոկա քաղաքից 95 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Փլուզվել է 15 շենք, 578-ը` վնասվել: Մայիսի 10-ին Տոնգա կղզեխմբի մոտ գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7,6 մագնիտուդ: Վերջին երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»