Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 52 խորհրդատվություն, 41 ուղեգրում, 7 ելք, 2 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են...

52 խորհրդատվություն, 41 ուղեգրում, 7 ելք, 2 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

109
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 4-10-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 52 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 63 մարդ` 19 ծառայող, 35 ընտանիքի անդամ, 9 կենսաթոշակառու։ 41-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։ Շաբաթվա ընթացքում վարչության մասնագետները «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով երկու դասընթաց են կազմակերպել «Ամերիկայի հայ ավետարանչական» ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի աշխատակիցների եւ 14 հրշեջ-փրկարարների համար եւ կազմակերպել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվող հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերի գործնական պարապունքների բուժապահովումը:

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 7 երթ: