Գլխավոր Ուսուցողական նյութեր ՄԱԿ. Վաղ ազդարարումը ԱՌՆ առանցքային բաղադրիչ է

ՄԱԿ. Վաղ ազդարարումը ԱՌՆ առանցքային բաղադրիչ է

211
Տարածել

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի յոթ համընդհանուր թիրախներից մեկով սահմանված է. մինչեւ 2030 թվականը էականորեն մեծացնել տարատեսակ վտանգների համար նախատեսված վաղ ազդարարման համակարգերի թիվը եւ հասանելիությունը, աղետների ռիսկի մասին տեղեկատվության եւ գնահատումների հասանելիությունը բնակչությանը:

Վաղ նախազգուշացման համակարգերը ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության առանցքային բաղադրիչն են, նպատակն է՝ զրոյական կլիմայական աղետներով աշխարհ:

Ըստ ՄԱԿ-ի հետազոտությունների, այսօր մոլորակի բնակչության կեսն արդեն ապրում է կլիմայական ռիսկերի գոտիներում եւ վաղ ազդարարման համակարգով ամենաքիչը համալրված են այն երկրները, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն:

Աղետների ռիսկի նվազեցման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին հայտարարել է, որ եթե զարգացնող երկրներում վաղ ազդարարման համակարգեր ներդնելու վրա ծախսվի 800 միլիոն դոլար, դա թույլ կտա խուսափել տարեկան 3-16 միլիարդ դոլար վնասից, որ բերում են կլիմայական աղետները: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, վաղ ազդարարման համակարգի միջինացված արժեքը մոտ 0,5 ԱՄՆ դոլար է մեկ բնակչի համար: Սա մեծ թիվ չէ եւ միանգամայն իրագործելի նպատակ է, ընդամենը 24 ժամ առաջ արված վաղ ազդարարումը կարող է 30 տոկոսով կրճատել աղետի բերած մարդկային եւ տնտեսական կորուստները, վստահ են ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեզման գրասենյակում:

ՄԱԿ ԱՌՆ գրասենյակն առաջարկում է նաեւ վաղ ազդարարման համակարգերի ձեւավորման եւ զարգացման հենասյուները.

  • Գիտական մոտեցումներ
  • Որակյալ տվյալների ամենօրյա միջազգային փոխանակում
  • Դիտարկումներ եւ կանխատեսումներ
  • Վտանգների մոնիտորինգ
  • Պատրաստվածություն եւ արձագանք
  • Աղետների ռիսկի իմացություն՝ հանրային իրազեկվածության բարձրացում: