Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

119
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 8-14-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 11-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Երեւան քաղաքից 20 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Դեկտեմբերի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 13-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 14-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 39 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Դեկտեմբերի 11-ին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին` Գեռերո նահանգի Ակապուլկո նավահանգստային քաղաքից 79 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Դեկտեմբերի 14-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»