Գլխավոր Միջոցառումներ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ՝ ՃԿՊԱ դասախոսին

«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ՝ ՃԿՊԱ դասախոսին

1184
Տարածել

Հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած European Grand Prix մաս-ռեստլինգի առաջնությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս Յուրի Սաքունցը եւ հերթական անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Մինչ այս նվաճումը Յուրի Սաքունցն արդեն ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր:

Հերթական հաջողության առիթով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով Յուրի Սաքունցը պարգեւատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով: Այսօր ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը մեդալը հանձնեց Յուրի Սաքունցին:

Առավել մանրամասն՝ այստեղ