Գլխավոր Միջոցառումներ Վարժանք եւ մասնագիտական պարապմունք՝ Արմավիրում

Վարժանք եւ մասնագիտական պարապմունք՝ Արմավիրում

132
Տարածել

Դեկտեմբերի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվեցին փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2022 թվականի դեկտեմբեր ամսվա մասնագիտական պատրաստության պարապմունք՝ ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի եւ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Բացի դրանից՝ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում անցկացվեց «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բազմաբնակարան շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ըստ սցենարի՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստանում, որը գազի պայթյունի հետեւանքով Ոսկեհատ բնակավայրի բազմաբնակարան շենքում տեղի է ունեցել փլուզում, բռնկվել է հրդեհ, կան տուժածներ։ Դեպքի մասին տեղեկացվում են կոմունալ, էներգետիկ ծառայությունները, ոստիկանությունը, շտապօգնությունը:

Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբ են մեկնում դեպքի վայր, հետախուզություն արդյունքում պարզվում է, որ շենքի 2-րդ հարկում առկա է ծխապատ գոտի, որում կա մեկ բնակիչ, նախամուտքի մոտ արգելափակվել է 9 բնակիչ, որից երեքը՝ տուժած են: Պահանջվում է նաեւ հավելյալ օգնություն: Մարզային փրկարարական վարչությունը ծավալում է փրկարարական աշխատանքների ղեկավարման կառավարման կետ:

Վաղարշապատի եւ Արմավիրի ՀՓՋ-ի մարտական հաշվարկներն իրականացրին մարտական բացազատում եւ հրդեհաշիջում։ Վաղարշապատի ՀՓՋ-ի գազածխապաշտպան օղակը կատարեց որոնողական աշխատանք եւ տարհանեց ծխապատ գոտում հայտնված բնակչին: Արմավիրի ՀՓՋ-ն դուրս բերեց նախամուտքի մասնակի փլուզման հետեւանքով արգելափակված բնակիչներին:

Բոլորին ցուցաբերվեց համապատասխան օգնություն: Ոտքի կոտրվածքով տուժածը դուրս բերվեց պատգարակով, ձեռքերի եւ գլխի հատվածում վնասվածքներ ունեցող տուժածը՝ փրկարարական պարանների եւ գույքի օգտագործմամբ:

Մյուս ծառայությունները՝ Էջմիածնի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների Էջմիածնի տարածքային վթարավերականգնողական խմբերը, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության Էջմիածնի մասննաճյուղի մասնագիտացված խումբը կատարեցին համապատասխան գործողություններ:

Բոլոր ուսումնական կետերում եւ հարակից տարածքներում ոստիկանության հաշվարկները համակարգեցին երթեւեկության սահմանափակման եւ հասարակական կարգի պահպանությունը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ